Բաքվի հետ կապերի համար գերմանացի պատգամավորը տուգանվել է 20,000 եվրոյով15 մարտի 2019 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի իշխող, մինչև վերջերս կանցլեր Անգելա Մերկելի կողմից ղեկավարվող, Քրիստոնյա-դեմոկրատական միության պատգամավորը տուգանվել է 20,000 եվրոյով, քանի որ ժամանակին չի իրազեկել Բունդեսթագին Ադրբեջանից լրացուցիչ վաստակ ունենալու մասին: Մարտի 14-ին տուգանքի մասին որոշում է կայացրել Բունդեսթագը: Պատգամավոր Կարին Շտրենցի վերաբերյալ կասկածներ հայտնվեցին դեռևս 2017-ին՝ ԵԽԽՎ-ում կոռուպցիոն սկանդալի առնչությամբ: Մասնավորապես, նրա անունը հիշատակվում էր անկախ փորձագետների 2018-ի ապրիլին հրապարակված զեկույցում՝ Եվրոպայում Բաքվի շահերն առաջ տանելու համար կաշառքների մասին, գրում է Deutsche Welle-ն: Փաստաթղթում նշված էր, որ կոռուպցիոն սկանդալի առանցքային դերակատարը Բունդեսթագի նախկին պատգամավոր Էդուարդ Լինտները վարձել էր նրան աշխատանքի իրեն պատկանող Line M-Trade խորհրդատվական ընկերությունում, որը ֆինանսավորվում էր Բաքվի կողմից և Ադրբեջանի շահերի լոբբինգով էր զբաղված: Չնայած կոմերցիոն շահին՝ Շտրենցը 2015-ին մասնակցել է Ադրբեջանի ընտրություններում դիտորդական առաքելության աշխատանքին: Այդ մեղադրանքի պատճառով Շտրենցը 2018-ին չկարողացավ երկրորդ անգամ առաջադրվել ԵԽԽՎ: Ինքը պնդում էր, որ չի իմացել ընկերության ադրբեջանական եկամուտների մասին և ճանաչում էր մեղքը միայն այն մասով, որ ժամանակին չի հայտնել Բունդեսթագին լրացուցիչ վաստակի մասին: Շտրենցի հետ կապված միջադեպը «Խավիարային դիվանագիտություն» մեծ զեկույցի մի մասն է միայն, որը նվիրված է Ադրբեջանի լոբբիստական գործունեությանը և որը մեծ սկանդալի պատճառ դարձավ Եվրոպայի խորհրդում: Փաստաթղթում ասվում է, որ Բաքուն կաշառել է ԵԽԽՎ դիտորդական առաքելության անդամներին, որոնք հետևում էին Ադրբեջանի կողմից ԵԽ-ին անդամակցելիս ստանձնած պարտավորությունների կատարմանը: Որպես կաշառք օգտագործվել են նաև թանկարժեք նվերները՝ այդ թվում, սև խավիար, գորգեր, թանկարժեք ալկոհոլ և ոսկերչական զարդեր: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |