// IP Marketing video - START// IP Marketing video - END

ԲՀԿ. Առաջնագծում պետք է հերթապահեն միայն պայմանագրայինները

ԲՀԿ. Առաջնագծում պետք է հերթապահեն միայն պայմանագրայինները

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն է առաջարկել, որով այսուհետ 18 տարեկան անփորձ երիտասարդին զինծառայության անցնելուց անմիջապես չտանեն մարտական հերթապահության, դիրքեր` առաջնագիծ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է խմբակցության անդամ Նաիրիա Զոհրաբյանը։

Նա նշել է, որ առաջնագծում մարտական հերթապահություն պետք է իրականացնեն պայմանագրային, փորձառու զինվորները, ովքեր գիտեն ինչ է առաջնագիծը, երբ մի քանի հարյուր մետր այն կողմ թշնամու դիրքերն են:

« Միայն մեկ տարի զինվորական փորձառություն անցնելուց հետո թույլատրել զինվորին տանել մարտական հերթապահության: Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է:

Չի կարելի 18 տարեկան անփորձ երեխային կանգնեցել առաջնագծում և վերջ:

Իհարկե, կա հարցի նաև մեկ այլ կարևոր կողմ` պայմանագրային զինծառայողների աշխատավարձի հարցը: 120-130 հազար դրամով չես կարող ապահովել այնքան պայմանագրային զինծառայող, որ ողջ առաջնագծի հարցը լուծենք: Կարծում եմ, հնարավոր է գտնել պայմանագրային զինվորների աշխատավարձը ավելացնելու ֆինանսական միջոցներ և դա պետք է արվի հրատապ: Զինված ուժերում աշխատավարձերը 10 տոկոսով ավելացնելու մի տարբերակ երեկ իր ֆեյսբուքյան էջում առաջարկել էր Նիկոլ Փաշինյանը»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանը անդրադարձել էր առաջնագծի կառուցվածքային փոփոխություններին: Նա ասել էր, որ դրանց անհրաժեշտությունը վաղուց է հասունացել, և ինժեներական ամբողջ համակարգը պետք է վերակառուցվի, վերադասավորվի, այնտեղ ծառայության փոփոխություն պետք է իրականացվի՝ ժանմկետային զինծառայողներին փոխարինելով պայմանագրայիններով:

 Ուշագրավ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցի շուրջ երկու տասնյակ ուսանողների
Դատարանի շենքի մոտ շարունակվում է Քոչարյանի աջակիցների և վերջինիս դեմ բողոքի ակցիան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ընդունում է մրցանակի հավակնորդների առաջադրումներ