Բռնցքամարտիկ Վախթանգ Հարությունյանը՝ երիտասարդական ԵԱ բրոնզե մեդալակիր

Բռնցքամարտիկ Վախթանգ Հարությունյանը՝ երիտասարդական ԵԱ բրոնզե մեդալակիր

PanARMENIAN.Net - Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վախթանգ Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնությունում:

75 կգ քաշային Հարությունյանը կիսաեզրափակչում պարտվել է Շոտլանդիայի ներկայացուցչին:

Եզրափակչի համար կպայքարեն ՀՀ մյուս 4 ներկայացուցիչները՝ 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, իսկ կանանցից՝ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 64 կգ քաշային Անի Հովսեփյանը:

Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունն անցնում է Վլադիկավկազում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---