ՖԻՖԱ-ն փոխում է ակումբային աշխարհի առաջնության ձևաչափը

ՖԻՖԱ-ն փոխում է ակումբային աշխարհի առաջնության ձևաչափը

PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ն փոխում է ակումբային աշխարհի առաջնության ձևաչափը: 2021-ից այդ առաջնության մասնակիցների թիվը 7-ից կհասնի 24-ի:

Նոր ձևաչափով մրցաշարը կանցկացվի 4 տարին մեկ՝ ամռանը, և այդպիսով կփոխարինի Կոնֆեդերացիաների գավաթին: ՖԻՖԱ-ի այս որոշման մասին հայտնել է կազմակերպության նախագահ Ջաննի Ինֆանտինոն Մայամիում կայացած մամուլի ասուլիսում:

Ակումբային ԱԱ բարեփոխմանը դեմ են Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) և Եվրոպական ակումբների ասոցիացիան (ECA): Վերջինս նույնիսկ սպառնացել է բոյկոտել առաջնությունը: Այնուամենայնիվ, ՖԻՖԱ-ի Խորհուրդը ընդունել է որոշումը 25 կողմ և 7 դեմ ձայների հարաբերակցությամբ, հայտնում է Deutsche Welle-ն:

Ֆուտբոլի ակումբային աշխարհի առաջնությունը 6 կոնֆեդերացիաների ուժեղագույն ակումբների միջև մրցաշարն է: Այն հիմնվել է 2000-ին, իսկ 2005-ց ամենամյա է դարձել:

Նոր ձևաչափով առաջնությունն առաջին անգամ կանցկացվի 2021-ի հունիսի 17-ից հուլիսի 4-ը: Դեռ հայտնի չէ, թե որ երկիրը կընդունի առաջնությունը:

Ըստ ՖԻՖԱ-ի Խորհրդի, ՈւԵՖԱ կազմից եվրոպական 8 թիմերից բացի 2021-ի առաջնությանը կմասնակցի նաև 6 թիմ Ֆուտբոլի Հարավամերիկյան կոնֆեդերացիայից (CONMEBOL), 3-ական թիմ Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների ֆուտբոլի կոնֆեդերացիայից (CONCACAF), Ֆուտբոլի աֆրիկյան կոնֆեդրացիայից(CAF) և Ֆուտբոլի ասիական կոնֆեդերացիայից (AFC), ինչպես նաև 1 թիմ Ֆուտբոլի Օվկիանիայի կոնֆեդերացիայից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---