Վրաստանը պետք է առաջարկի Ռուսաստանին, Եվրոպային եւ Ամերիկային աշխարհաքաղաքական փոխզիջման գալ

PanARMENIAN.Net - «Խնդրի ոչ բավարար գիտակցման պատճառով վրաց ժողովրդի մեջ մի ձեւակերպում է տարածվել, թե, ՆԱՏՕ-ին անդամակցելուն պես բոլոր խնդիրները կլուծվեն»,-հայտարարել է վրաց քաղաքագետ Ջումբեր Կիլվալիձեն: «Այն խնդիրները, որոնք ՆԱՏՕ-ն, մասնավորապես, ամերիկացիներն ունեն Իրաքում, Աֆղանստանում, Իրանում, նույնպես մերը կդառնան, եւ «Գյուրջիստանը», ցանկանանք թե ոչ, կդառնա իսլամ ֆունդամենտալիստների թիրախը: Անկախ կրոնական տարբերություններից, շնորհիվ մեր իմաստուն, դիվանագիտական եւ հերոս նախնիների, մահմեդականները` արաբները, պարսիկները, աֆաղնցիները եւ մյուսները հարգում են մեզ, նրանց համար «գյուրջին» ազնվության եւ խիզախության հոմանիշ է: Ես արդարացված չեմ համարում վրաց զինվորականների գործուղումը իսլամական երկրներ, անկախ նրանից, թե ում հովանու ներքո է սա կատարվում: Վրացիները միշտ պետք է հիշեն, որ իսլամական աշխարհը շատ մոտ է, ուղղակի մեր կողքին: Այն շրջապատում է մեզ բոլոր կողմերից: Այն ուժերը, որ ամեն ինչ անում են, որպեսզի Վրաստանն ու Ռուսաստանը որպես պատմական թշնամիներ ընկալեն միմյանց, մեզ ճակատագրական խաղ են պարտադրում: Որոշ «հեռատես» քաղաքական գործիչներ եւ քաղաքագետներ ենթադրում են, որ Ռուսաստանը շուտով կփլուզվի, եւ ինքնավարությունների հարցը կլուծվի ի օգուտ մեզ»,-ընդգծել է նա:



Վրաց փորձագետը գտնում է նաեւ, որ Ռուսաստանի քաղաքականությունը վրաց քաղաքական գործիչների աքիլեսյան գարշապարն է: «Ով իրոք Վրաստանի բարին եւ բարգավաճումն է ցանկանում, պետք է հանի այդ լարվածությունը փոխադարձ փոխզիջման հիման վրա: Իսկ նրանք, ովքեր փորձում են շահել Ամերիկայի եւ Ռուսաստանի «դիմակայությունից», մեղմ ասած, հեռու են քաղաքականությունից: Ես ապշած եմ որոշ կրթված մարդկանց տրամաբանությունից, որոնք գտնում են, որ վրացիները պետք է հաշտվեն այն մտքի հետ, որ Ռուսաստանը սառը եւ մեր հանդեպ թշնամաբար տրամադրված մեր հարեւանն է: Եվ սա նշանակում է, որ մենք չենք կարողանա վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը եւ, հետեւաբար, չենք կարողանա ապահովել մեր երկրի անվտանգությունը: Ռուս մտավորականության մոտ բոլորովին այլ վերաբերմունք է վրացիների հանդեպ, որոնք մինչ օրս էլ ցանկալի ժողովուրդ են մնում նրանց համար: Իմ կարծիքով, Վրաստանի վերամիավորման եւ անվտանգության համար Վրաստանին անհրաժեշտ է, որ Վրաստանն առաջարկի Ռուսաստանին, Եվրոպային եւ Ամերիկային աշխարհաքաղաքական փոխզիջման գալ միջազգային իրավունքի հիման վրա»,-գրում է «Ազատ Վրաստան» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---