ՀՀ 8 շախմատիստ կմասնակցի Եվրոպայի անհատական առաջնությանը

ՀՀ 8 շախմատիստ կմասնակցի Եվրոպայի անհատական առաջնությանը

PanARMENIAN.Net - Սկոպյեում մարտի 18-ին մեկնարկում է շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը, որտեղ Հայաստանն ունի 8 ներկայացուցիչ:

Մակեդոնիայի մայրաքաղաքում հանդես կգան գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը և միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը, հայտնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը:

Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն է Աշոտ Վարդապետյանը: Առաջնությունն ունի 357 մասնակից, այդ թվում՝ 142 գրոսմայստեր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---