Մխիթարյանը հետխորհրդային երկրների լավագույն ֆուտբոլիստների 10-յակում է

Մխիթարյանը հետխորհրդային երկրների լավագույն ֆուտբոլիստների 10-յակում է

PanARMENIAN.Net - Euro-football.ru-ն ընտրել է հետխորհրդային տարածքի 10 լավագույն գործող ֆուտբոլիստի, որոնց թվում է նաև Հայաստանի հավաքականի և Լոնդնոի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Անգլիա տեղափոխվելուց հետո Մխիթարյանն իր նախկին մակարդակը չի ցուցադրում: Սկզբից նա կորցրեց Ժոզե Մոուրինյոյի վստահությունը և, որպես դրա հետևանք, տեղը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, իսկ հիմա փորձում է վերսկսել կարիերան «Արսենալում»:

Մխիթարյանը չի փայլում, բայց հաստատ դեռ չի ասել իր վերջին խոսքն անգլիական ֆուտբոլում: Վերջերս Հենրիխը վերդարաձավ խաղադաշտ ոտքի վնասվածքից հետո: Վերջին խաղերում հայ ֆուտբոլիստն աչքի է ընկել գոլերով և գոլային փոխանցումներով: Հնարավոր է, Մխիթարյանը վստահությամբ լցվի և հասնի այն մակարդակին, որը ցուցադրում էր «Բորուսիայում»,-ասվում է հրապարակման մեջ:

Մխիթարյանից բացի լավագույնների թվում ընդգրկվել են ուկրաինացի Ալեքսանդր Զինչենկոն ՄՅՈւ-ից, ռուսաստանցիներ Դենիս Չերիշևը «Վալենսիայից», Ֆյոդոր Չալովը ԲԿՄԱ-ից, Ալեքսանդր Գոլովինը «Մոնակոյից», Ալան Ձագոևը ԲԿՄԱ-ից, ուկրաինացիներ Յարոսլավ Ռակիցկին «Զենիթից», Անդրեյ Յարմոլենկոն «Վեսթ Հեմից», Եվգենի Կոնոպլյանկան «Շալկեից», Ռուսլան Մալինովսկին «Գենկից»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---