Ալիևը հետ է կանչել դեսպանին ԱՄԷ-ից սև խավիար գողանալու համար19 մարտի 2019 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հրամանագրով հետ է կանչել ԱՄԷ-ում Ադրբեջանի դեսպան Դաշղին Շիկարովին, հայտնում է Haqqin.az-ը նախագահի պաշտոնական կայքի վրա հղումով: Շիկարովը հայտնվել է սկանդալի կիզակետում՝ նրան մեղադրել են Ադրբեջանի կառավարության կողմից Աբու Դաբիի ղեկավար Խալիֆ իբն Զայդ ալ Նահյանի համար նախատեսված նվերները գողանալու մեջ: Մասնավորապես, ինչպես նշում են իրազեկ աղբյուրները, խոսքը 10 տուփ սև խավիարի մասին է: Բացի այդ, դեսպանին մեղադրում են դեսպանության ունեցվածքի յուրացման մեջ: Այժմ դեսպանատանը հատուկ հանձնաժողով է աշխատում, որը հետաքննում է կես միլիոն դոլարի անհետացման փաստը: Կասկածներ կան, որ գումարը յուրացվել է: Մարտի 7-ի ԱԳ նախարարի հրամանագրով ԱՄԷ-ում Ադրբեջանի փոխդեսպան Լեյլա Սուլեյմանովան նշանակվել է Էմիրություններում Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատար: Նա կկատարի պարտականությունները մինչև նոր դեսպանի նշանակումը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |