Անտառայինը նորից իրար կկապի Լեռ Կամսար և Բաղրամյան փողոցները19 մարտի 2019 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Անտառային փողոցում գտնվող կառավարության ավտոմեքենաների համար նախատեսված կայանատեղին փակող ավտոփակոցները որոշվել է բացվել: Այսուհետ բոլոր վարորդները կարող են շրջանցել Բաղրամյանի խցանումները դեպի Լեռ Կամսար փողոց անցնելով Անտառայինի արդեն բաց միջանցքով։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: «Կայանատեղին կառուցվել է Անտառային փողոցի վրա և հետագայում երկու կողմից փակվել է ավտոփակոցներոով և տարիներ շարունակ հանդիսացել է միայն նախագահական ավտոմեքենաների համար հասանելի միջանցք։Այս գործողության արդյունքում Անտառային փողոցը դադարել է լինել Լեռ Կամսար և Բաղրամյան փողոցներն իրար կապող միջանցիկ փողոց, ինչը մեծ անհարմարություններ էր պատճառում ոչ միայն տեղի բնակիչներին, այլ նաև առհասարակ բոլոր վարորդներին, քանի որ այդ մեկուսացման արդյունքում էլ ավելի ծանրաբեռնվեց Բաղրամյան փողոցը։ Ստանալով բողոքներ տեղի բնակիչներից որոշեցինք գնալ ընդառաջ և բացել ավտոփակոցները»,-ասվում է գրառման մեջ։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |