ՀՀ-ն պատրաստ է Ղազարյանի հետ փոխանակել սահմանը հատած ադրբեջանցուն

ՀՀ-ն պատրաստ է  Ղազարյանի հետ փոխանակել սահմանը հատած ադրբեջանցուն

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի սահմանը հատած Ադրբեջանի քաղաքացու և այդ երկրում 20 տարի ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի փոխանակման հարցին:

«Նախկինում պրակտիկա կար, որ Հայաստանը, Ադրբեջանը, Արցախը մեկ շաբաթվա ընթացքում սահմանը հատած մոլորվածներին վերադարձնում են, դա ընդհատվել է, երբ զինված մարդիկ մտել են մեր տարածք ու սպանություն արել», - ասել է Փաշինյանը:

Փաշինյանը նշել է, որ պատրաստ ենք փոխանակել մոլորվածին մոլորվածի հետ:

«Հիմա մենք էլ ունենք մոլորված, բայց սպանության համար դատապարտվածը չի փոխանակվի մոլորվածի հետ: Ադրբեջանի քաղաքացու մասով քննություն կարվի՝ պարզելու նա դիվերսանտ է, թե մոլորված: Այն մարդկանց պարագայում, որոնց գործողության ժամանակ մարդ չի տուժել, պատրաստ ենք փոխանակման հարցը քննարկել»,- ասել է վարչապետը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալված Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովին, ով գտնվում է հիվանդանոցում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---