// IP Marketing video - START// IP Marketing video - END

Փաշինյան. Շրջում եմ Սարգսյանի և Քոչարյանի համար տարիներ առաջ գնված մեքենաներով

Փաշինյան. Շրջում եմ Սարգսյանի և Քոչարյանի համար տարիներ առաջ գնված մեքենաներով

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր և ընտանիքի անդամների արտասահմանյան այցերի ծախսերին:

Նա հայտնել է, որ այժմ շրջում է 2008 թվականին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի համար գնված մեքենայով, որը վերջին հինգ տարում չի օգտագործվել՝ համարվելով «ոչ պիտանի օգտագործման համար»:

«Կա վարչապետին սպասարկող ևս մեկ՝ BMW մակնիշի մեքենա, որը գնվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար», - ասել է վարչապետը:

Անդրադառնալով իր ընտանիք հետ ուղղաթիռով Ստեփանակերտ մեկնելուն, վարչապետն ասել է, որ այդ ուղղաթիռն ունի թռիչքային պարտադիր ժամեր:Լ

«Որպեսզի այդ տեխնիկան չվերածվի մետաղական ջարդոնի, այն պարտավոր է դատարկ թռիչք կատարել, քանի որ դա իր տեխնիկական կանոնակագերի պահանջն է», - նկատել է Փաշինյանը:

Ավելի վաղ Փաշինյանն ուղղաթիռով մեկնել է Արցախ՝ ՀՀ-ի և ԼՂ-ի անվտանգության խորհդի նիստին:

 Ուշագրավ
Նշվում է, որ ավիաընկերությունները պատրաստակամ են մասնակցել 5 օդանավերով, որոնց թիվը կարող է ավելանալ ևս 2-ով
Ադրբեջանի գործողությունները խոչընդոտում են խաղաղության համար բարենպաստ միջավայրի կայացմանը