ՀՀ բանկերի միություն. 2019-ին թե վարկավորման, թե ավանդների աճի բարձր տեմպեր են լինելու

ՀՀ բանկերի միություն. 2019-ին  թե վարկավորման, թե ավանդների աճի բարձր տեմպեր են լինելու

PanARMENIAN.Net - Հայաստանի բանկերի միության նախագահ, Ամերիաբանկի Տնօրինության նախագահ Արտակ Հանեսյանը հայտարարել է, որ 2019 թվականին թե վարկավորման, թե ավանդների ծավալների աճի ավելի բարձր տեմպեր են լինելու, քան 2018-ին էր:

Նա հայտնել է, որ 2018 թվականին վարկային ներդրումները 2017 թվականի համեմատ աճել են 392 մլրդ դրամով կամ 13.7%-ով:

«Հիփոթեքային վարկերի ծավալը կազմել է 263.3 մլրդ դրամ (22%), գյուղատնտեսության վարկավորումը՝ 169.4 մլրդ դրամ (5.7%), արդյունաբերությանը՝ 540.3 մլրդ դրամ (9.4%), տրանսպորտ և կապինը՝ 114 մլրդ դրամ (46.2%), առևտրինը՝ 565.1 մլրդ դրամ (13%), ծառայություններինը՝ 225.1 մլրդ դրամ (31.2%), սպառողական վարկերի ծավալը կազմել է 789.1 մլրդ դրամ (36%)», - հայտնել է նա:

2018 թվականին նախորդ տարվա համեմատ ֆիզիկական անձանց տրված վարկերն աճել են 272 մլրդ դրամով (33%-ով), իսկ տնտեսությանը տրված վարկերը՝ 155 մլրդ դրամով կամ 8.1%-ով:

Հանեսյանը նշել է, որ այս ցուցանիշները վկայում են, որ բանկային համակարգը մեծ ներուժ ունի և պատրաստ է ֆինանսավորել բիզնեսը, այդ թվում՝ որոնք ուղղված կլինեն արտահանմանը:

«Այս տարի թե վարկավորման, թե ավանդների ծավալների աճի ավելի բարձր տեմպեր են լինելու, քան անցած տարի: Իսկ նախորդ տարին շատ տպավորիչ ցուցանիշներ ենք ունեցել։ Բանկային համակարգը պատրաստ է ֆինանսավորել կայուն ու հեռանկարային բիզնեսները, որոնք նաև ուղղված կլինեն արտահանմանը»,- ասել է Հանեսյանը։

Նա նաև հավելել է, որ միջազգային ֆինանսական կառույցների վստահությունը ՀՀ բանկերի նկատմամբ ավելացել է:

«Մենք՝ բանկերս, հնարավորություն ենք ունեցել ավելի շատ միջոցներ ներգրավել հետագա վարկավորումն իրականացնելու նպատակով»,- նշել է Հանեսյանը:

Ընթերցեք նաև՝ «2008-ից Ամերիաբանկը $4.5 մլրդ-ով վարկավորել է ՀՀ տնտեսությունը»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---