Ռուսաստանին անհրաժեշտ է ապահովված ցամաքային փոխադրում Հայաստան

PanARMENIAN.Net - Ռուսաստանին պետք չէ նախկին Վրացական ԽՍՀ տարածքի որեւէ մաս, քանի որ ռազմավարական տեսանկյունից, դա իմաստ չունի: Այդ մասին ասվում է «Արեւմտյան Անդրկովկաս. դրա նվաճման նպատակներն ու միջոցները»: Սակայն, հեղինակի խոսքերով, Ռուսաստանը կտրականապես չի կարող համաձայնվել նրա հարեւանների տարածքի վերաճմանը բազմակետային հակառուսական պլացդարմի: «Այստեղ եւ անջատողականների կայաններ են, եւ թավշյա հեղափոխությունների լաբորատորիան եւ ՎՈՒԱՄ-ի «շարժիչը» եւ հայրենի տուն ՆԱՏՕ-ի զինվորականների համար: Այդ առումով, Վրաստանը անցել է ռուսոֆոբիայի հարցում բարդույթներով տառապող Մերձբալթյան երկրներին»,- նշվում է հոդվածում:





Ռուս փորձագետի կարծիքով, Ռուսաստանին Անդրկովկասում պետք է անվտանգ, էժան եւ որակյալ հանգիստ ռուս քաղաքացիների համար տեղական հանգստավայրերում, որակյալ գյուղատնտեսական արտադրանքի մատակարարում ռուսական չափանիշներով: «Ռուսաստանին անհրաժեշտ է ապահովված ցամաքային փոխադրումներ Հայաստան: Ավելի մանրամասն: Ռուսաստանի միակ բնական դաշնակիցը Անդրկովկասում` Հայաստանը, Աջարիայի «հանձնումից» եւ ռուսական զորքերի դուրս հանումից հետո Բաթում-Ախալքալաք գծից, ռազմավարական ներկրումների հարցում ամբողջությամբ կախվածության մեջ ընկավ իր հարեւաններից: Հարեւանները թնշամի Ադբեջանն է, չեզոք Իրանն է, ՆԱՏՕ-ի Թուրքիան, նատոյամետ Վրաստանը: Ամերիկացի «մասնագետներից» մեկի Ղարաբաղի խնդրի կարգավորման ծրագրի համաձայն, ի դեպ, ենթադրվում է Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքների փոխանակում, որի դեպքում վերջինս կանջատվի Իրանից: Օդային կամուրջ Բեռլինի նման, մենք չենք ստեղծի. Ռուսաստանի տրանսպորտային ավիացիան թույլ է: Մեր մարդասիրական օգնությամբ բեռնատարները հազիվ են հասնում Սերբիա քաղաքակիրթ Եվրոպայի տարածքով: Իսկ Հայաստանում գտնվում է մեր 102-րդ ռազմակայանը, մի խումբ ռազմավարական ձեռնարկություններ, որոնք գտնվում են ռուսական վերահսկողության ներքո: Վերջին ժամանակներում որոշ ռուս քաղաքական գործիչներ նախատում էին Հայաստանին ոչ բավական ռուսամետ քաղաքականության հարցում Վրաստանի հարցում, սակայն, գտնվելով շրջափակման մշտական սպառնալիքի առջեւ, մեր դաշնակիցները անգամ իրենց բավական լավ են պահում: Սակայն որքան կբավականացնի նրանց համբերատարությունն ու տոկունությունը, դա է հարցը: Առավել եւս, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի ագրեսիայի դեպքում նորից հարց կծագի իրանական Ադրբեջանի մասին եւ, հնարավոր է, Հայաստանը ոչ հեռավոր ապագայում դեմ դիմաց հայտնվի 20-միլիոնանոց միավորված Ադրբեջանին»,- ընդգծվում է «Վոեննո-պրոմիշլեննիյ կուրյեր» թերթում հրապարակված հոդվածում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---