Կենդանաբանական այգում կապիկ է ծնվել

Կենդանաբանական այգում կապիկ է ծնվել

PanARMENIAN.Net - Երևանի Կենդանաբանական այգում կապիկ է ծնվել: Ինչպես իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Կենդանաբանական այգին, երկար սպասված արուն ծնվել է պավիան համադրիլների ընտանիքում:

«Նրա հայրը՝ Կրիկունը, Կենդանաբանական այգում վաղուց հայտնի Գուգոյի որդին է, իսկ մայրը Վրաստանից ժամանած Տոտոն», - հայտնում են Կենդանաբանական այգում:

Այժմ այգին առաջարկում է էջի հետևորդներին անուն ընտրել նորածին կապիկի համար: Քննարկվում են Չակի, Աբու, Նիկի, Ռաֆիկի և Ադրի տարբերակները:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---