Դիլիջանում ՊԵԿ-ի ուսկենտրոնի շինությունները մինչև հուլիսի 1-ը կամրացվեն ՊՆ-ին

Դիլիջանում ՊԵԿ-ի ուսկենտրոնի շինությունները  մինչև  հուլիսի 1-ը կամրացվեն ՊՆ-ին

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի՝ Դիլիջանի Պարզ լճի 5, 24/1 և 26/1 հասցեներում գտնվող ավարտված և անավարտ շինարարության օբյեկտները, հողատարածքը և դրա շահագործման հետ կապված գույքը մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը կամրացվեն ՀՀ պաշտպանության նախարարությանը:

ՀՀ կառավարության մարտի 21-ի նիստի օրակարգում ընդգրկված որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՊԵԿ-ն ու ՊՆ-ն Դիլիջանի ուսումնական կենտրոնում համատեղ գույքագրում են իրականացրել: Ավարտվել են վարչական գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:

Նշվում է, որ որ Դիլիջանի ուսումնական կենտրոնի գործառնական նշանակության փոփոխության հետ կապված /Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի վերակազմավորելու կապակցությամբ/ 2017-2018 թվականների ընթացքում կատարվել են լրացուցիչ աշխատանքներ: Եղանակային պայմաններից ելնելով՝ որոշակի ծավալի շինարարական աշխատանքներ սահմանված ժամկետներում հնարավոր չի եղել իրականացնել /սպորտհրապարակների արհեստական ծածկույթների իրականացում/, դրանք հնարավոր կլինի վերսկսել 2019 թվականի գարնանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկել է, մինչև օբյեկտի հանձնումը, իրականացնել սեյսմիկ փորձաքննություն՝ հակասողանքային պաշտպանիչ կառույցների հուսալիության և կայունության վերաբերյալ եզրակացություն ստանալու համար, ինչը պահանջում է լրացուցիչ ժամանակ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---