Գեղարքունիքում կա 1 աշակերտ ունեցող դպրոց, որի վրա տարին 19 մլն դրամ է ծախսվում20 մարտի 2019 - 18:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նիստում 2018 թվականի կատարողականների քննարկման ժամանակ հայտնել է, որ Գեղարքունիքի մարզում կա 1 դպրոց, որն ունի 1 աշակերտ: «Նրա վրա տարեկան 19 մլն դրամ է ծախսվում, նա թերևս աշխարհի ամենաթանկարժեք աշակերտն է», - նկատել է նախարարը: Հարությունյանը հայտնել է, որ աշակերտին բերել են բոլորովին այլ մարզից, որ դպրոցը շարունակի գործել: «Հիմա մենք մարզպետի հետ քննարկում են, թե ինչպես լուծել հարցը: Եթե այս աշակերտը մնալու է, մենք կարող ենք նրան շքեղ մեքենա գնել, թանկարժեք վարորդ վարձել, ավելի էժան կնստի, քան այն, ինչպես մենք հիմա ֆինանսավորում ենք», - ասել է նա: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ մարզային համայնքներում նման խնդիրը լուծելու տարբերակներ են քննարկվում, և թերևս ամենաարդյունավետը հարակից համայնքների աշակերտների միավորումն է: «Կան բազմահամակազմ դասարաններ, երբ հինգերորդ և վեցերորդ դասարանները միացված են մեկ դպրոցում և ընդամենը մեկ կիլոմետր հեռավորության վրա են, պետք է աշխատենք, որ մեկ դպրոցի հինգերորդ դասարանի աշակերտները գնան մեկ դպրոց, նրանց դպրոցի վեցերորդ դասարանի աշակերտները գան մյուս դպրոց», - ասել է նախարարը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |