ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել է Ցեղասպանության մասին հերթական ժողովածուի հրատարակմանը

ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել է Ցեղասպանության մասին հերթական ժողովածուի հրատարակմանը

PanARMENIAN.Net - «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» գիտաժողովների սրահում կայացել է հանդիպում՝ օտարալեզու մամուլի էջերից կարևոր տեղեկություններ հավաքագրած և ժողովածուների շարք կազմած հեղինակների հետ: Նյութերը հավաքագրվել են 1890-1922թթ ընթացքում տպագրված՝ ամերիկյան մամուլի էջերից: Մասնավորապես՝ The New York Times-ից:

Հատորները լույս են տեսել վերջերս՝ Մխիթարյան հրատարակչատան կողմից և կոչվում են The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press-The New York Times: Հատորները կազմել և խմբագրել են Մխիթարյան Միաբանության Միաբան հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը և ավստրալահայ Արա Քեթիբյանը։ Հավաքածուի հրատարակմանն աջակցել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

«Այս թանգարանում հավաքվող յուրաքանչյուր գիրք, լուսանկար, հոդված և հավաքածու՝ ճշմարտությունը ներկայացնողդեսպան են: Այդ ամենը կարևոր համարելով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը տարիներ շարունակ կանգնած է եղել Հայոցցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողքին և աջակցել տարբեր ծրագրերի իրականացմանը: Անչափ կարևոր է,որպեսզի մարդկության դեմ իրագործված վայրագությունը մեկընդմիշտ դատապարտվի ու այլևս չկրկնվի: Սա ասում եմ ոչմիայն որպես ադանահայի շառավիղ, այլև ատելությունը չընդունող մարդ, ով ակնկալում է քաղաքակիրթ աշխարհի սթափվերաբերմունքը: Ես ատելության հետևանքների տխուր հայացքը տեսել եմ իմ ազգակիցների աչքերում: Մեր սերունդներըպետք է ապրեն այլ՝ ուրախ ու ժպտացող աչքերով: Այս աշխատանքները տարվում են նաև դրա համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Կազմողները հատորի միջոցով ժամանակագրական հերթականությամբ հասանելի են դարձնում Հայոց ցեղասպանությանմասին փաստող ստվարածավալ նյութ՝ արժանահավատ լրատվություն, ականատեսների վկայություններ, հաղորդումներ ևայլն։

Հատորների նյութն ընդգրկում է 1894-1896 թթ․ Համիդյան կոտորածները, Ադանայի կոտորածը, Հայոց ցեղասպանությունը ևայդ կոտորածների անմիջական հետևանքները:

Առաջին հատորում ներկայացված է 1607 հոդված, իսկ երկրորդում՝ 1059։

Սա մեծ ձեռքբերում է ինչպես ոլորտի մասնագետների, հետազոտողների, այնպես էլ ընթերցող լայն շրջանակների համար։

Միջոցառման մասնակիցները ծանոթացել են հեղինակների հետ, լսել նրանց մեկնաբանությունները և ստացել հետաքրքրողհարցերի պատասխանները:

 Ուշագրավ
Նրանք իրենց անվտանգ են զգում իրենց երկրների փողոցներում գիշերային ժամերին
Մանուկյանը հավելել է, որ հայրենիքը կորցնելու հարցն էր դրված և իրենք ճիշտ քայլի են դիմել
Տոնոյանը նաև նշել է, որ արդիականացվում է նաև 102-րդ ռուսական ռազմակայանը
Փոխքաղաքապետը խորհրդակցել է քաղաքապետ Հայկ Մարությանի հետ