Նոր Զելանդիան մզկիթներում ահաբեկչության պատճառով կարգելի կիսաավտոմատ զենքը

Նոր  Զելանդիան մզկիթներում ահաբեկչության պատճառով կարգելի կիսաավտոմատ զենքը

PanARMENIAN.Net - Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ կիսաավտոմատ զենքն ու մարտական նմուշի գրոհային ինքնաձիգերը կարգելվեն: Ըստ նրա, նոր օրենքը կընդունվի մինչև ապրիլի 11-ը: Կառավարությունը մտադիր է մշակել արգելվող զենքը բնակչույթունից հետ գնելու սխեմա, գրում է «Վեդոմոստին» Reuters-ի վրա հղումով:

Կիսաավտոմատ զենքի արգելքի պատճառը Քրայսչերչ քաղաքում տեղի ունեցած ողբերգությունն է, որտեղ մարտի 15-ին մզկիթներում բացված կրակի հետևանքով 50 մարդ զովեց և ևս 40-ը՝ վիրավորվեց: Հարձակման կասկածանքով ձերբակալվել էր 3 մարդ, սակայն միակ մեղադրյալն ահաբեկչություն կատարելու մեղադրանքով 28-ամյա ավստրալացի Բրենտոն Տարանտն է:

Հանցագործն իր գրոհը նկարահանել է տեսախցիկով և ուղիղ եթեր դուրս եկել համացանցով: Նրան ձերբակալել են գրոհի մեկնարկից 36 րոպե անց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---