Ուս.վարկերի տոկոսադրույքը 5%-ով կնվազի21 մարտի 2019 - 12:52 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության մարտի 21-ի նիստում հաստատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության՝ ուսումնական վարկերը նվազեցնելու վերաբերյալ նախագիծը. վարկավորման առավելագույն տոկոսադրույք կսահմանվի 9% տարեկան` գործող 12%-ի փոխարեն: Սրան գումարած, պետությունը կսուբսիդավորի բոլոր ուսանողների վարկերը նոր սահմանված առավելագույն 9% շեմից 2%-ով, իսկ գերազանցիկներինը՝ 3%-ով. ստացվում է, որ ուսանողական վարկեր կտրվեն համապատասխանաբար՝ 7%-ով և 6%-ով, կամ ուսանողներն 5%-ով ավելի քիչ կվճարեն, իսկ գերազանցիկները՝ 6%-ով: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի ծրագրի շրջանակում ներկայումս վարկավորմամբ զբաղվում են 10 առևտրային բանկ: Մինչև 2019 թվականի հունվարի 15-ը ծրագրի շրջանակում արդեն իսկ տրամադրվել է 14,231 վարկ՝ 4.258 մլրդ դրամ ընդհանուր ծավալով: «Ներկայումս ՀՀ մի շարք պետական ուսումնական հաստատություններում ուսման վարձերը ավելի բարձր են, քան գործող որոշմամբ սահմանված վարկավորման տարեկան առավելագույն գումարը, ուստի ծրագրում նախատեսվող փոփոխություններով ստեղծվում են նոր հնարավորություններ ուսանողական վարկերի հասանելիության տեսանկյունից», - ասել է նախարարը: Նախարարը նշել է, որ իրականացվող փոփոխությունների արդյունքում կընդլայնվեն ՀՀ-ում մատչելի պայմաններով ուսանողական վարկեր ձեռք բերելու հնարավորությունները ինչպես բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրով, այնպես էլ կլինիկական օրդինատուրայում սովորողների համար։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ 2020-23-ին ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականությանն ու դրա հետևանքներին Նշվում է, որ ՀՀ–ն շարունակում է ակտիվ ներգրավածությունը ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում Մակրոն․ Ֆրանսիայում նշում են Հայոց ցեղասպանության տարելիցը «Չմոռանաք՝ հայերն ու ֆրանսիացիները հավերժ կապված են»,–գրել է նա Էրդողանը հերթական ժխտողական ուղերձն է հղել Ապրիլի 24–ի կապակցությամբ «Օսմանյան կայսրության քաղաքացի հայերը զոհվել են Առաջին աշխարհամարտի ընթացքում ի հայտ եկած ծանր պայմանների հետևանքով»,–ասել է նա Տասմագամբետով․ ՀԱՊԿ-ից դուրս գալը կլինի ՀՀ ինքնիշխան որոշումը, բայց այդ դեպքում ուժերի բալանսը Հրվ. Կովկասում կարող է փոխվել Նա նշել է, թե կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի նկատմամբ |