Forbes. Գալիցկին գլխավորում է ամենամեծ եկամուտներով ՌԴ միլիարդատերերի վարկանիշը21 մարտի 2019 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Forbes-ը հրապարակել է ռուսաստանցի այն միլիարդատերերի վարկանիշը, որոնք 2018-ին ընդհանուր առմամբ $11 մլրդ-ից ավելի են վաստակել ակտիվների վաճառքից և դիվիդենտների հաշվին: Ցանկը գլխավորել է ծագումով հայ Սերգեյ Գալիցկին (Հարությունյան), որը 2018-ի փետրվարին $2,44 միլիարդով վաճառեց «Մագնիտի» իր բաժնետոմսերի 29,1%-ը ՎՏԲ բանկին և հեռացավ ընկերության բոլոր պաշտոններից: Գալիցկին առաջին անգամ է ընդգրկվում այս վարկանիշում: Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակում միլիարդատերը Forbes-ի վարկածով 28-րդն է 4 միլիարդ դոլար կարողությամբ, գրում է «Վեդոմոստին»: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) ՎՏԲ խմբին է վաճառել իր գրեթե ամբողջ բաժնեմասը բիզնեսում, որը ստեղծել էր 24 տարի առաջ: Նա վաճառել է բաժնետոմսերը 138 մլրդ ռուբլով: Գալիցկին ասել էր, որ ապրելու է Կրասնոդարում և զբաղվելու է մանկապատանեկան ֆուտբոլով: Գործարարը նաև «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատերն է: Նա Կրասնոդարում զբոսայգի է կառուցել, որը գտնվում է «Կրասնոդար» մարզադաշտի հարևանությամբ: Այգին բացվել է 2017-ի սեպտեմբերի 28-ին: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |