Շարմազանովն առաջարկում է Փաշինյանի պատվին վերանվանել ՀՀ-ն ու տեղանունները21 մարտի 2019 - 17:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Փաշինյանի իշխանությունը հետևողականորեն շարունակում է «ջուրծեծոցիների, էժանագին փիառների և տեսարաններ իրականացնելու քաղաքականությունը»՝ անդրադառնալով ապրիլի վերջին շաբաթ օրը քաղաքացու օր հռչակելու կառավարության որոշմանը: «Ոչ ավել ոչ պակաս,Նիկոլի հեղափոխական կոմիտեն, որը դեռ կոչվում է Հայաստանի կառավարություն, որոշում է ընդունել ապրիլի վերջին շաբաթ օրը հռչակել քաղաքացու օր: Ինչի՞ եք այդքան «համեստ», պարոնա՛յք: Առաջարկում եմ՝ Հանրապետության հրապարակը հռչակել Նիկոլի հրապարակ, Երևանը՝ Նիկոլաշեն, Հայաստանն էլ՝ Նիկոլստան: Իսկ եթե ավելի լուրջ՝ նշեմ.սա Փաշինյակի իշխանության հերթական խայտառակ որոշումն է՝ փորձելու հասարակությանը բաժանել սևերի և սպիտակների, հեղափոխականների և հակահեղափոխականների: Բա մեկը չկա՞ ասի՝ գրեթե մեկ տարվա ընթացքում Նիկոլի իշխանությունը ինչ լավ բան է արել նույն քաղաքացիների համար՝ թոշակնե՞րն է բարձրացրել, աշխատատեղե՞ր է ստեղծել, ներդրումնե՞ր է բերել,կարմիր գծե՞րն է վերացրել,գյուղատնտեսությո՞ւնն է սուբսիդավորել: Ի՞նչ է արել՝ ոչինչ»,-ասվում է Շարմազանովի գրառման մեջ: Իսկ Փաշինյանի շուրջ հավաքված պատմաբան պաշտոնյաներին Շարմազանովն առաջարկում է «իրենց շեֆին ծանոթացնել ֆրանսիական Յակոբինյանների տխրահռչակ փորձի հետ, որոնք ամբողջությամբ փոխել էին օրացույցը՝ վերանվանելով օրերն ու ամիսները»: Ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր: Որոշումն ընդունվել է կառավարության նիստում: 2018-ի ապրիլի 23-ին հրաժարականի մասին հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ, վարչապետի պաշտոնում ԱԺ կողմից ընտրված Սերժ Սարգսյանը, ինչը վերածվեց զանգվածային տոնախմբության: Մայիսի 8-ին ՀՀ վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը, ինչը ևս տոնախմբության առիթ դարձավ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՌԴ ԱԳՆ–ի՝ ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմը բացասաբար կազդի ՀՀ անվտանգության վրա Նշվել է, որ դա կնպաստի հեռանկար ունեցող երիտասարդների արտահոսքին Women in Business of Armenia կոնֆերանս՝ Visa-ի և EBRD-ի կազմակերպմամբ Պանելային քննարկմանը մասնակցել է նաև Evoca-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Նա TED Talks ձևաչափով խոսել է «Նոր ղեկավարման ոճ: Թվային փոխակերպում» թեմայի շուրջ Ստանո․ Բլինքեն-Փաշինյան -Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չի լինելու «անվտանգության երաշխիքներին» ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու |