Սլավիկ Հայրապետյանը չի հաղթահարել ԱԱ որակավորման փուլը

Սլավիկ Հայրապետյանը չի հաղթահարել ԱԱ որակավորման փուլը

PanARMENIAN.Net - Ճապոնիայի Սայտամա քաղաքում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնության կարճ ծրագրում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը 35 մասնակիցների պայքարում զբաղեցրել է 31-րդ տեղը:

Այս արդյունքով նա չի կարողացել վաստակել ազատ ծրագրին մասնակցելու իրավունք, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Կանանց մենասահքում Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գալուստյանը նույնպես չէր հաղթահարել որակավորման փուլը՝ կարճ ծրագրում ցույց տալով նախավերջին արդյունքը՝ 47.75 միավորով։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---