Բարձրավոլտ էլցանցերում մոտ 50 մլն դրամի հաղորդալար է հափշտակվել (վիդեո)

Բարձրավոլտ էլցանցերում  մոտ 50 մլն դրամի հաղորդալար է հափշտակվել

PanARMENIAN.Net - «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունում 47մլն դրամի հաղորդալար է հափշտակվել: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունը:

Նշվում է, որ տնօրինության կողմից չարաշահումներ և յուրացումներ կատարելու վերաբերյալ կառավարությանը հասցեագրվել է դիմում:

Դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ընկերության տնօրենի 2018 թվականի մարտի 16-ի հրամանով նախատեսվել է ապամոնտաժել և պահեստավորել «Նորադուզ» և «Լիճք» օդային գծերի որոշ հենարանների հաղորդալարերն ու ճոպանները։ Սակայն ապամոնտաժումից հետո ընկերության պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, ապամոնտաժված նյութերը սահմանված կարգով գույքագրելու և պահեստավորելու փոխարեն յուրացրել են դրանք։ Արդյունքում՝ հափշտակվել է 24,372 մետր հաղորդալար։

Մարտի 14-ին հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական դիրքը օգտագործելով խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ և ուղարկվել նախաքննության։

Քննությունը շարունակվում է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---