Մոտ $89,000-ի դրամաշնորհ Ճապոնիայից՝ ՀՀ-ում կանանց և երեխաների առողջության պաշտպանությանը

Մոտ $89,000-ի դրամաշնորհ Ճապոնիայից՝ ՀՀ-ում  կանանց և երեխաների առողջության պաշտպանությանը

PanARMENIAN.Net - Ճապոնիան մոտ $89,000-ի դրամաշնորհ է հատկացրել ՀՀ-ում կանանց և երեխաների առողջության պաշտպանությանը, հայտնել է ՀՀ առողջապահության մախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան և Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը «Երևանում սեռավարակներով տառապող հղի կանանց համար բժշկական սարքավորումների տրամադրման նախագծի» դրամաշնորհի պայմանագիր են ստորագրել:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ «Մարդկային անվտանգության ապահովման» ծրագրի շրջանակներում Ճապոնիայի դրամաշնորհային օժանդակությունը $88,748-ի չափով այժմ կծառայի Հայաստանում կանանց և երեխաների առողջության պաշտպանությանը»,- ասել է Յամադան և հավելել, որ երեխաների առողջությունն է առողջ հասարակության բանալին, ինչը նշանակում է, որ պետք է օգտագործել բոլոր հնարավոր միջոցները` օգնելու նորածիններին լույս աշխարհ գալ առանց հիվանդությունների:

Առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանը, կարևորելով մոր և մանկան առողջության պահպանումը, ընդգծել է, որ մայրական և նորածնային մահացության նվազեցման գործում բավականին հաջողություններ են արձանագրվել:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---