Սարգսյանը շնորհավորել է Ղազախստանի Սենատի նորընտիր նախագահ Նազարբաևային

Սարգսյանը շնորհավորել է Ղազախստանի Սենատի նորընտիր նախագահ Նազարբաևային

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության Խորհրդարանի Սենատի նորընտիր նախագահ Դարիղա Նազարբաևայի հետ և շնորհավորել նրան այդ բարձր պաշտոնում ընտրվելու առթիվ:

Ջերմ ու բարեկամական զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Դարիղա Նազարբաևայի հարուստ փորձն ու գիտելիքները նոր պաշտոնում լավագույնս կծառայեն բարեկամ Ղազախստանի հետագա առաջընթացին, ինչպես նաև հայ-ղազախական միջխորհրդարանական կապերի զարգացմանը:

Նախագահ Արմեն Սարգսյանը Դարիղա Նազարբարևային մաղթել է առողջություն, անսպառ եռանդ և հաջողություններ պատասխանատու գործունեության մեջ, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարօրություն, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հանրապետության նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Սենատի նախագահ Դարիղա Նազարբաևային:

Կարևորելով հայ-ղազախական միջխորհրդարանական կապերը՝ նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ղազախստանի ժողովուրդների միջև առկա բարեկամական հարաբերությունները և փոխադարձ հարգանքն ամուր հիմք կծառայեն երկու պետությունների խորհրդարանների արդյունավետ համագործակցության խորացման համար:

Արմեն Սարգսյանը Նուրսուլթան Նազարբաևի և նրա ընտանիքի հետ ունի երկարամյա անձնական ջերմ հարաբերություններ: Դարիղա Նազարբաևան 2018-ին ներկա է եղել Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---