Ղազախստանի մայրաքաղաքն այսուհետ պաշտոնապես Նուր Սուլթան է կոչվում

Ղազախստանի մայրաքաղաքն այսուհետ պաշտոնապես Նուր Սուլթան է կոչվում

PanARMENIAN.Net - Ղազախստանի նոր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել է երկրի մայրաքաղաքը վերանվանելու մասին սահմանադրական փոփոխությունը: Հրամանագիրն ուժի մեջ է մտել մարտի 23-ին, գրում է «Վեդոմոստին»:

Ղազախստանի մայրաքաղաքն այսուհետ պաշտոնապես Նուր Սուլթան է կոչվում:Մայրաքաղաքը վերանվանվել է 30 տարի երկիրը ղեկավարած նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին: Երկրի օրենսդիր մարմինը երկու ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության մեջ փոփոխություն անելու այդ նախագիծը:

Ղազախստանի մայրաքաղաքում նաև բողոքի ցույցեր եղան Աստանան Նուրսուլթան վերանվանելու դեմ: Ցուցարարներից մեկի վեճն իրավապահների հետ քաշքշուկի է վերածվել, որից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել մոտ 20 ցուցարարի:

1830-ին որպես կազակների ավան հիմնված քաղաքը սկզբից կոչվում էր Ակմոլինսկ: 1961-ին այն վերանվանվեց Ցելինոգրադ, հետո՝ Ակմոլա: 1997-ի դեկտեմբերին Նազարբաևը Ղազախստանի մայրաքաղաքն Ալմաթիից տեղափոխեց Ակմոլա, քաղաքը վերանվանվեց Աստանայի, ինչը թարգմանաբար ղազախերենից նշանակում է մայրաքաղաք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---