Թրամփը չեղարկել է Հս. Կորեայի դեմ նոր ծավալուն պատժամիջոցները

Թրամփը չեղարկել է Հս. Կորեայի դեմ նոր ծավալուն պատժամիջոցները

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ չեղարկել է Հյուսիսային Կորեայի դեմ նոր ծավալուն պատժամիջոցները, որոնք պետք է սահմաներ ֆինանսների նախարարությունը:

«Այսօր ԱՄՆ ֆիննախը հայտարարեց, որ Հյուսիսային Կորեայի դեմ գործող պատժամիջոցներին նոր ծավալուն պատժամիջոցներ կավելանան: Ես կարգադրեցի չեղարկել այդ լրացուցիչ պատժամիջոցները»,-գրել է Թրամփը Twitter-ում:

Մինչդեռ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մարտի 22-ին ոչ մի նոր պատժամիջոցի մասին չի հայտարարել: Թրամփը, հավանաբար, նկատի է ունեցել մարտի 21-ին ֆիննախի կողմից չինական նավագնաց ընկերությունների դեմ պատժամիջոցները, որոնք գործակցում են Հյուսիսային Կորեայի հետ, գրում է «Վեդոմոստին» Fox News-ի վրա հղումով:

Փետրվարին Վիետնամում տեղի ունեցան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի բանակցությունները: Բանակցությունները նախատեսվածից շուտ ավարտվեցին կողմերի տարաձայնությունների պատճառով:

«Նրանք ուզում էին, որ պատժամիջոցներն ամբողջությամբ չեղարկվեն, բայց մենք չենք կարող գնալ դրան»,-ասել է Թրամփը: Ըստ նրա, Կիմ Չեն Ինն առաջարկել է ապամոնտաժել Յոնբենի միջուկային օբյեկտը բոլոր պատժամիջոցները չեղարկելու դիմաց: Իսկ ամերիկյան կողմը պահանջել է բոլոր միջուկային օբյեկտների ապամոնտաժում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---