Մարշալ Բաղրամյանի թոռը դատի է տվել Comedy Woman-ին

Մարշալ Բաղրամյանի թոռը դատի է տվել Comedy Woman-ին

PanARMENIAN.Net - Ռուսական Comedy Woman հումորյին շոուի երկրորդ եթերաշրջանի 11-րդ թողարկման մեջ էպիզոդի հերոսուհին, որի դերը կատարում էր Նատալյա Մեդվեդևան, պատմում է, թե ինչպես է թաղման փող հավաքում և հինալի է գլուխ հանում այդ գործից: Նա ասել է, թե առնետ է թաղել Կրեմլի պատում՝ մարշալներ Նիկոլայ Եժովի և Իվան Կոնևի միջև:

Մարշալներ Հովհաննես Բաղրամյանի և Իվան Կոնևի թոռները ՏՆՏ հեռուստաալիքի դեմ հայցով դիմել են ՌԴ Քննչական կոմիտե: Անհաջող կատակը վրդովեցրել է նրանց, գրում է Life.ru-ն:

Բաղրամյանի թոռը հայտարարել է, որ դա ոչ միայն տեղին չէ, այլ նաև անգրագիտություն է՝ Ներքին գործերի ժողկոմ Եժովը թաղված է Դոնսկոյ գերեզմանոցում:

Նա հավելել է, որ խորհրդային շրջանի զորահրամանատրների հիշատակի պղծման դեմ պայքարում է Հաղթանակի զորավարների հիմնադրամը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---