Գլեդիս Բերեջիկլյանը՝ Նոր Հվ. Ուելսի առաջին ընտրված կին վարչապետ

Գլեդիս Բերեջիկլյանը՝ Նոր Հվ. Ուելսի առաջին ընտրված կին վարչապետ

PanARMENIAN.Net - Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանն ընտրվել է Ավստրալիայի ամենամեծ նահանգի՝ Նոր Հարավային Ուելսի վարչապետ։ Նա առաջին ընտրված կին վարչապետն է, հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը:

Նա ասել է, որ հպարտ է, որ մարդիկ քվեարկել են հօգուտ կնոջ:

Բերեջիկլյանի հաղթանակը նաև թույլ կտա նրան մտնել պատմության մեջ, որպես Լիբերալ կուսակցության առաջին առաջնորդ , որն իր կուսակցությունը կտանի դեպի լիազորությունների երրորդ ժամկետ:

«Սա պատմական օր է ավստրալահայերի և համայն հայության համար, քանի որ Բերեջիկլյանը շարունակում է մնալ ամենաազդեցիկ հայազգի կին քաղաքական գործիչն աշխարհում: Այս անգամ նա ընտրվեց գլխավորելու համար գործադիր իշխանությունը 7 միլիոնանոց բնակչություն ունեցող նահանգում: Դա ամենամեծ նահանգն է»,-ասել է Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի տնօրեն Հայկ Կայսերյանը:

Գլեդիս Բերեջիկլյանը զբաղեցնում էր այդ պաշտոնը 2017-ից, երբ Լիբերալ կուսակցության ղեկավարը հրաժարական տվեց և կուսակցության ղեկավար ընտրվեց Բերեջիկլայնը՝ դառնալով Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---