Արցախցի Միշայի ելույթը ռուսական «Գոլոսում»՝ հիստերիայի պատճառ Բաքվում (վիդեո)

Արցախցի Միշայի ելույթը ռուսական «Գոլոսում»՝ հիստերիայի պատճառ Բաքվում

PanARMENIAN.Net - Ռուսական «Գոլոսի» մանկական նախագծում 10-ամյա Միշա Գրիգորյանի ելույթը հիստերա է առաջացրել Ադրբեջանում: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նրանց հատկապես զայրացրել է այն հանգամանքը, թե ինչպես է Միշան ներկայացել: «Ես Միշա Գրիգորյանն եմ: Հայաստանից եմ, Ստեփանակերտից»,-ասել է նա մրցույթում:

Ադրբեջանական Day.az-ը մի մեծ հոդված է հրապարակել «հայերի սադրանքների մասին», որոնք, ըստ պարբերականի, միտումնավոր ղարաբաղցիների են ուղարկում տարբեր երաժշտական մրցույթների՝ «սադրանքներ հրահրելու համար»: Հոդվածն այդպեսլ էլ անվանել են՝ «Սադրանք Ադրբեջանի դեմ ռուսական Առաջին ալիքի եթերում՝ հայերն օգտագործում են երեխաներին»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---