Նախարար. Անորակ աշխատանքի դիմաց շինընկերությունները չեն վճարվի կամ պայմանագիրը կխզվի![]() 25 մարտի 2019 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Անորակ ճանապարհ կառուցած շինարարական ընկերությունները չեն վճարվի, նրանց հետ պայամանգիրը կխզվի և նրանք կհայտնվեն սև ցուցակում: Այդ մասին Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովի նիստում հայտարարել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը՝ պատասխանելով ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյանի դիտարկմանն այն մասին, որ Ոսկեպարի նոր կառուցված ճանապարհն արդեն քանդվում է: Ըստ պատգամավորի, Դիլիջանն Իջևանին կապող ճանապարհի Ոսկեպարհի նոր կառուցված այդ ճանապարհահատվածում չկան ոչ գծանշումներ, ոչ ճանապարհային նշաններ, հայտնում է Factor.am-ը: Հակոբ Արշակյանը նշել է, որ պատգամավորի մատնանշած ճանապարհահատվածի աշխատանքները դեռ չեն ավարտվել, քանի որ լրացուցիչ 2,5 մլրդ դրամի ֆինանսավորում ստացել են նախորդ տարվա սեպտեմբերին, կապալառու ընկերության հետ պայմանագիրը կնքվել է ավելի ուշ, իսկ վատ եղանակային պայմանները թույլ չեն տվել շինարարական աշխատանքներ կատարել։ «Որակի վերահսկողությունն իրականացվում է բարձր մակարդակով, իսկ եթե լինեն խախտումներ, ապա դրանց ընթացք կտրվի՝ կամ ճանապարհը չի ընդունվի ու շինարարները չեն վճարվի, կամ նրանց հետ կնքված պայմանագիրը կխզվի, կհայտնվեն սև ցուցակում և կհայտարարվի նոր մրցույթ։ Խոսքը գնում է Ոսկեպարի ճանապարհի մասին, շինարարը տեղեկացվել է, որ ճանապարհը չի ընդունվելու, հիմա կամ նորից կկատարեն այդ աշխատանքները, կամ այդ ընկերությունը հայտնվի սև ցուցակում»,- մանրամասնել է Արշակյանը։ ![]() ![]() Փաշինյանն անդրադարձել է նաև կապիտալ ծախսերի թերակատարմանը՝ նշելով, որ դա կապված է կոռուպցիայի դեմ պայքարի հետ Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգին և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր Նա նշել է, որ պայմանագրերը լուծարվում են ամբողջությամբ, միակողմանի կերպով՝ հիմք ընդունելով դրանց համապատասխան դրույթները և ղեկավարելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքով Ուդումյանի խոսքով՝ նվազագույն աշխատավարձի բարձրացումը բերելու է միջին աշխատավարձի աճի ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |