Նվազագույն թոշակի նախագիծը հետադարձ ուժ կունենա. Կվերահաշվարկվի հունվարի 1-ից

Նվազագույն թոշակի նախագիծը հետադարձ ուժ կունենա. Կվերահաշվարկվի հունվարի 1-ից

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը մարտի 25-ի նիստում քննարկում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծով նվազագույն կենսաթոշակը պետք է լինի 25,500 դրամ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը նշել է, որ օրենքի նախագծի ընդունումից հետո դրան կտրվի հետադարձ ուժ, այսինքն՝ նվազագույն թոշակները կվերահաշվարկվեն հունվարի 1-ից և կվճարվի քաղաքացիներին, հայտնում է Panorama.am-ը:

Նա նաև հավելել է, որ կառավարության կողմից նախագիծը համարվել է անհետաձգելի։

Սաիյանը նշել է նաև, որ նախագիծը մեկ հիմնական նպատակ ունի՝ իսպառ բացառել ծայրահեղ աղքատության ռիսկը կենասթոշակառուների շրջանում։ «Հայաստանում շուրջ կես միլիոն կենսաթոշակառու կա, շուրջ 17 հազար թոշակառուների ստացած գումարը ցածր է ծայրահեղ աղքատության շեմից»,-ասել է Սաիյանը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---