Բելառուսի դեսպան. Տրակտորների և վերելակների համատեղ արտադրություն կարելի է հիմնել

Բելառուսի դեսպան. Տրակտորների և վերելակների համատեղ արտադրություն կարելի է հիմնել

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Բելառուսը կարող են տրակտորների և վերելակների համատեղ արտադրություն հիմնել: Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը, հայտնում է Sputnik Արմենիան:

«Առաջին անգամը չէ, որ բարձրաձայնում եմ այս նախագծերի մասին, առաջարկում եմ: Արձագանք դեռևս չկա: Ոչ ոք այս հարցերով դեսպանատուն չի դիմել: Թեև կան ակնհայտ բաներ՝ հուսալիություն, գին, որակ, մատչելիություն և պահանջարկ ֆերմերի կողմից հօգուտ բելառուսական արտադրանքի»,-ասել է նա:

Եվս մեկ հետաքրքիր թեմա է վերելակների փոխարինումը Հայաստանում: Ըստ դիվանագետի, այս թեման ևս առաջին տարին չէ, որ արծարծվում է: Եվ բելառուսական կողմն առաջին տարին չէ, որ առաջարկում է ոչ թե ուղղակի վերելակներ մատակարարել Հայաստանին, այլ համատեղ արտադրություն կազմակերպել:

Ավելի վաղ Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանին ասել էր, որ Բելառուսը պատրաստ է մասնակցել ՀՀ-ում ուղևորատար տրանսպորտի շարժակազմի թարմացմանը և առաջարկում է Հայաստանում վերելակների համատեղ արտադրություն հիմնել:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---