Նախարար. 475 դայակ սոցապից փոխհատուցում է ստացել

Նախարար. 475 դայակ սոցապից փոխհատուցում է ստացել

PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Զարուհի Բաթոյանը ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 25-ի նիստում հայտարարել է, որ պետությունը փոխհատուցել է աշխատող մայրերի երեխաներին խնամող 475 դայակի:

«Առաջիկայում պետք է մշակենք ու ԱԺ-ի քննարկմանը ներկայացնենք աշխատող մայրերի աջակցության այլ ծրագրեր», - ասել է նախարարը:

ՀՀ Ազգային ժողովն ընդունվել է «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքը, որով սահմանվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում, երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության իրավունքը:

Ծրագրով ենթադրում է աշխատող մայրերին պետության հաշվին դայակի ծառայություններ տրամադրելու հնարավորություն ստեղծել` նախատեսվում է փոխհատուցել դայակի աշխատավարձի 50 տոկոսը, բայց ոչ ավելին, քան նվազագույն աշխատավարձն է:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---