«Արմաթի» աշխատողներին վարձատրելու համար 352.2 մլն դրամ կհատկացվի

«Արմաթի» աշխատողներին վարձատրելու համար 352.2 մլն դրամ կհատկացվի

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության մարտի 25-ի նիստում կատավարությունը որոշել է 352.2 մլն դրամ հատկացնել «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին՝ «Արմաթ» ռոբոտատեխնիկայի լաբորատորիաների և ինժեներական խմբակների գործունեության շարունակականությունն անխափան իրականացնելու նպատակով:

ՀՀ կառավարության մարտի 21-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընթերցել էր «Արմաթ» լաբորատորիաների մոտ 260 խմբակավարի նամակը, որոնք արդեն երեք ամիս է աշխատավարձ չեն ստացել:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ նախկինում լաբորատորիաները ֆինանսավորվել են դրամաշնորհով, ընթացիկ տարվանից ֆինանսավորման ձևը փոխվել է մրցույթայինի:

«Արմաթ» լաբորատորիաների ծրագրի իրականացնողները սրա հետ կապված առարկություն են հայտնել, այս տարվա փետրվարին դրա հետ կապված նախագիծ ենք պատրաստել և քննարկել ենք այն ֆինանսների նախարարության հետ: Այն նախատեսում ենք քննարկել ու ընդունել վաղը», - ասել է Հարությունյանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---