Նախկին ոստիկանապետը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով

Նախկին ոստիկանապետը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով

PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով հարցաքննվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը: «Հայկական ժամանակի» փոխանցմամբ, այս մասին հայտնել է գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Հարությունյանը գործի շրջանակում վկայի կարգավիճակ ունի:

Նա 2003-2008 թվականը զբաղեցրել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնը, ապա 2008 թվականի մայիսին ազատվել պաշտոնից:

Մամուլում 2008-ին տեղեկություններ էին շրջանառվել, որ Հայկ Հարությունյանը մինչև Մարտի 1-ը հրաժարականի դիմում է ներկայացրել Քոչարյանին, սակայն վերջինս չի ստորագրել. ըստ այդ հրապարակումների՝ Հարությունյանը խնդրել էր Մարտի 1-ին խաղաղ ցուցարարների վրա ուժ կիրառելու հրամանը գրավոր տալ, բայց Քոչարյանը դա չի արել:

Ավելի վաղ Քոչարյանի պաշտպանական կողմը պնդել է, որ վերջինս իրավապահների կողմից ուժ կիրառելու «անհրաժեշտության» մասին տեղեկացել է միայն 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան, երբ աշխատավայրում է եղել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---