ԵԽԽՎ-ն ողջունել է ՀՀ-ում դատարանների անկախության բարեփոխումները

ԵԽԽՎ-ն ողջունել է ՀՀ-ում դատարանների անկախության բարեփոխումները

PanARMENIAN.Net - Հայաստանի մոնիթորինգի հարցով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Յուլյա Լավոչկինան և Անդրեյ Շիրցելը մարտի 12-14-ը Երևան այցի արդյունքներով հանդես են եկել հայտարարությամբ։

«Հայաստանի իշխանությունները հիանալի գիտակցում են փոփոխությունների հանդեպ բնակչության արտակարգ բարձր ակնկալիքները։ Այդ պատճառով կարևոր է, որ այժմ անցկացվող բարեփոխումները հանգեցնեն որոշակի և շոշափելի արդյունքների»,- ասվում է համազեկուցողների հայտարարության մեջ։

Նրանք ողջունել են Հայաստանի Ազգային ժողովին ինստիտուցիոնալ համակարգում կենտրոնական դեր հատկացնելու խորհրդարանականների հակվածությունը և իրավասությունների բաշխումը կատարելագործելու գործադիր իշխանության անդամների ցանկությունը։

«Իշխանության ուղղահայցության» ավանդույթը Հայաստանում հնացել է և ուժերի հավասարակշռություն հաստատելու ցանկացած պատրաստակամություն միայն պետք է ողջունել»,- նշել են համազեկուցողները՝ ընդգծելով, որ դա կարող է օգնել Հայաստանում իրական ժողովրդավարականմշակույթի արմատականացմանը։

Հայաստանում հանդիպումների ընթացքում համազեկուցողները տեղեկացվել են, որ որոշ ոլորտներում, ինչպիսին են սեռային հավասարությունը և կոռուպցիայի դեմ պայքարը, տեղի են ունեցել ակնհայտ փոփոխություններ, և որ առկա են կոռուպցիայի դեմ պայքարի առաջին շոշափելի արդյունքները։

«Մենք ողջունում ենք պատրաստվող խոշոր բարեփոխումները, որոնք վերաբերում են դատական իշխանության անկախությանը, նոր քրեական քաղաքականության ընդունմանը և հատուկ կոռուպցիայի և խտրականության դեմ պայքարի համար նախատեսված ինստիտուտների ստեղծմանը, և նույնքան ողջունում ենք այդ ուղղությամբ քաղաքականությունը զարգացնելու հայտարարված մտադրությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Համազեկուցողները ուշադիր կհետևեն այդ բարեփոխումների իրականացմանը։ Նրանք Հայաստանի իշխանություններին կոչ են արել օգտվել ներկայի շատ բարձր հասարակական աջակցությունից, որպեսզի ակտիվացնեն սոցիալական բարեփոխումների, այդ թվում՝ բոլոր հայերի համար սոցիալական ծառայությունների, ինչպես նաև հայկական հասարակության մեջ նուրբ հարցերի՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի, կանանց և տղամարդկանց միջև անհավասարության հետ կապված բարեփոխումների իրենց ջանքերը։

«Անցումն արդեն ավարտված է 2018թ․ դեկտեմբերի ընտրություններով, որը բոլոր միջազգային դիտորդները և Հայաստանի քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը, որոնց հետ մենք հանդիպել ենք, համարել են ազատ և արդար»,- նշել են նրանք։

Լավոչկինան և Շիրցելը վերջում ասել են, թե երկիրը խորը փոփոխություններ է ապրում։

«Եվրոպայի խորհուրդը և Խորհրդարանական վեհաժողովը հայ ժողովրդի և նրա ներկայացուցիչների տրամադրության տակ են, որպեսզի ապահովեն այդ փոփոխությունների հաջող նախապատրաստումը և իրականացումը»,- հայտարարել են նրանք։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---