2018-ին զինվորների ապահովագրության հիմնադրամի եկամուտներն աճել են 35%-ով

2018-ին զինվորների ապահովագրության  հիմնադրամի եկամուտներն աճել են  35%-ով

PanARMENIAN.Net - Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավեդիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2018 թվականին 2017 թվականի համեմատ աճել են հիմնադրամի նվիրաբերություններից, պարտադիր վճարներից, կառավարումից ստացված եկամուտները:

Ընդհանուր առմամբ, 2017-ին հիմնադրամի եկամուտները կազմել են ավելի քան 6.166 մլրդ դրամ, իսկ 2018-ին` մոտ 8.328 մլրդ դրամ. աճը կազմել է 35%:

Նախորդ տարի հիմնադրամի պարտադիր վճարներն աճել են ավելի քան 7.436 մլրդ դրամով, մինչդեռ 2017 թվականին 20%-ով ավելի քիչ՝ 5.919 մլրդ դրամ է հավաքվել:

2018-ին 2017-ի համեմատ աճել են նվիրաբերությունները. դրանք կազմել են համապատասխանաբար՝ 94.8 մլն դրամ և 94.3 մլն դրամ:

Կառավարումից ստացված եկամուտները նախորդ տարում թռիչքային աճ են գրանցել. եթե 2017-ին աճը կազմել է ընդամենը 153 մլն դրամ, ապա 2018-ին 797 մլն դրամ:

Զինծառայողների ընտանիքներին կատարված հատուցումները նույնպես աճել են. 2017-ին՝ 383 մլն, 2018-ին՝ 429 մլն:

2019 թվականի մարտի 26-ի դրությամբ հիմնադրամի հավաքագրված միջոցները կազմել են ավելի քան 1.43 մլրդ դրամ, իսկ կատարված հատուցումները՝ 958.3 մլն դրամ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---