Փաշինյանը՝ գիտության մասին. Հրաժարվել փողի մասին խոսելուց և հասկանալ՝ ինչ անել

Փաշինյանը՝ գիտության մասին. Հրաժարվել փողի մասին խոսելուց և հասկանալ՝ ինչ անել

PanARMENIAN.Net - Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովին իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով գիտությանը հատկացվող ֆինանսավորուման մասին, հորդորել է հրաժարվել փողի մասին խոսակցություններից ու նախ հասկանալ՝ ինչ անելիքներ կան։

«Շատ է խոսվում գիտության ֆինանսավորման և դրա մեխանիզմների մասին։ Կանխավարկածն այնպիսին է, որ ֆինանսների բացակայության կամ սղության պատճառով ինչ-որ բան չի ֆինանսավովում, ինչ-որ բան պակաս է ֆինանսավորվում, ինչ-որ բան այնպես չէ ֆինանսավորվում, ինչպես պետք է ֆինանսավորվի։ Ուզում եմ ասել, որ կառավարությունում էլ մեր աշխատանքի ընթացքում ես առաջարկել եմ ընդհանրապես հրաժարվել փողի մասին խոսակցությունից, որովհետև, եթե որևէ խոսակցություն մենք սկսում ենք փողից, շատ արագ մտնում ենք փակուղի»,- ասել է վարչապետը։

Նա ընդգծել է՝ պետք է խոսել ոչ թե նրա մասին, թե ինչքան փող կա այլ, թե ինչ խնդիր ենք լուծում ու ինչպես ենք պատկերացնում այդ խնդրի լուծումը։

«Ես առաջարկում եմ, որ մենք ընդհանրապես այդ տրամաբանությունից դուրս գանք, որովհետև հարցն այն չէ՝ փող կա՞, թե՞ փող չկա։ Հարցն այն է, թե ինչ ենք մենք ուզում։ Երբ հստակ ձևակերպենք մեր ցանկություններն ու անելիքը, կարծում եմ, փող միշտ էլ կգտնվի։ Նպատակներն, ի վերջո, շատ ավելի կարևոր են, քան նստել հաշվելը, թե մենք այս պահին ինչքան փող ունենք», - ամփոփել է վաչապետը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---