Մարուքյան. ՔՊ-ից որևէ մեկը չպետք է ընդրգկվի բուհերի կառավարման նոր խորհուրդներում

Մարուքյան. ՔՊ-ից որևէ մեկը չպետք է ընդրգկվի բուհերի կառավարման նոր խորհուրդներում

PanARMENIAN.Net - ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը համամիտ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն տեսակետին, որ բուհերը պետք է ազատել քաղաքականցվելուց:

«Պետք է ուշադիր լինել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից որևէ մեկը չընդրգկվի բուհերի նոր ձևավորվող կառավարման խորհուրդներում, մինչդեռ ես տվյալներ ունեմ, որ արդեն կան կառավարման խորհուրդներ, որտեղ ինչ-որ ուժերից մարդիկ կան ներգրավված», - ասել է Մարուքյանը լրագրողների հետ զրույցում, հայտնում է Aysor.am-ը:

Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, որ ուսանողի վրա դուռ փակած ռեկտորներն այլևս տեղ չունեն նոր Հայաստանում՝ Մարուքյանն ասել է. «Եթե ես ճիշտ եմ հասկացել, խոսքը ԵՊՀ ռեկտորի մասին է: Վարչապետն արել է քաղաքական հայտարարություն, դրանից կարող է նույն ռեկտորն իր մեղքը զգալ, կարող է և ոչ»:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ ամբողջ կրթական համակարգըպետք է ապաքաղաքականացվի: «Այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են ինչ-որ կուսակցական բջիջեր, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել,այդ ռեկտորները նոր Հայսաստանում անելիք չունեն», - ասել էր նա:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---