ԼՀԿ-ն կառավարության կառուցվածքի իր տարբերակը կներկայացնի

ԼՀԿ-ն կառավարության կառուցվածքի իր տարբերակը կներկայացնի

PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կառավարության կառուցվածքի հետ կապված իր առաջարկը կներկայացնի: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա ընդգծել է, որ իրենց առաջարկն ուղղված է ոչ թե քննադատելու եղած առաջարկները, այլ ներկայացնելու այլընտանքային կառուցվածքային ծրագիր, հայտնում է Aysor.am-ը:

«Գրեթե ավարտել ենք, մեր ներկայացված կառուցվածքն իր մեջ ունի և՛ օպտիմալացում՝ ուռճացված կառավարության հետ կապված, և՛ խորհրդարանական վերահսկողություն: Այսինքն՝ չի մնում որևէ մարմին, որը խորհրդարանական վերահսկողությունից դուրս կլինի», - ասել է Մարուքյանը:

Իր առաջարկի մասին մանրամասներ խմբակցությունը կհրապարակի մարտի 27-ին:

Կառավարության գործունեության և կառուցվածքի մասին օրենքում կատարվող փոփոխություններով՝ նախարարությունների թիվը 17-ից կրճատվել է 12-ի: Խոսվում է մոտ 10,000 մարդ կրճատելու մասին: Մարզպետարաններում նախատեսվում է աշխատակազմերի մինչև 30 %-ը կրճատել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---