Հակապլագիատ համակարգ կգործարկվի գրագողությունը բացառելու նպատակով

Հակապլագիատ համակարգ կգործարկվի գրագողությունը բացառելու նպատակով

PanARMENIAN.Net - ԱԺ մարտի 26-ի նիստում՝ ռեֆերատների և կուրսային ու դիպլոմային աշխատանքների վաճառքով զբաղվող կազմակերպությունների գովազդն արգելելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ, ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանը հայտարարել է, որ ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեն հակապլագիատ համակարգ է գործարկելու։

Անափիոսյանը գրագողությունը, դիպլոմային, կուրսային աշխատանքների վաճառքը կանխելու նպատակով կարևորել է բուհերում ուսանողների համար հետազոտության մեթոդաբանության վերաբերյալ դասընթացների անցկացում։

Փոխնախարարը տեղեկացրել է, որ Գիտության կոմիտեի կողմից մշակվում է գիտական ամսագրերի վարկանիշավորման համակարգ:

«Դրանով կստեղծվի մի չափանիշ, որը, ամսագրերում հրապարակված հոդվածներում գրագողության առկայության դեպքում, կիջեցնի ամսագրի վարկանիշը», - ասել է փոխնարարը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---