Նախարար. Ապրիլի 6-ին տեղի կունենա սանավիացիայի շնորհանդեսը

Նախարար. Ապրիլի 6-ին տեղի կունենա սանավիացիայի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ին նախատեսվում է սանավիացիայի ծառայության շնորհանդեսը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Մոտենում ենք վերջնագծին կամ ավելի ճիշտ այս կարևոր նախաձեռնության մեկնարկին։ Եթե եղանակային պայմանները բարենպաստ լինեն, ապա ապրիլի 6-ին տեղի կունենա սանիտարական ավիացիայի ծառայության շնորհանդեսը «Էյրբաս» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ»,-ասվում է գրառման մեջ։

Նշվում է նաև, որ մանրամասների մասին հավելյալ կտեղեկացվի։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սանիտարական ավիացիայի առաջին ուղղաթիռը ժամանել է Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայվող Armenian Helicopters ընկերությունը դիմավորել է իր 3-րդ ուղղաթիռը

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---