«Հայավտոկայարան» ՓԲԸ-ում 21.6 մլն դրամ է հափշտակվել. Քրգործ կա

«Հայավտոկայարան» ՓԲԸ-ում 21.6 մլն դրամ է հափշտակվել. Քրգործ կա

PanARMENIAN.Net - «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հաղորդման հիման վրա ՓԲԸ-ում չարաշահումների դեպքով քրեական գործ է հարուցվել, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2012-2018 թթ. գլխավոր տնօրենները ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Իսակովի 6 հասցեի «Կենտրոնական ավտոկայարան» մասնաճյուղի տարածքոմ և վարչական շենքում տարբեր իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ կնքել են տարածքներ տրամադրելու վերաբերյալ վարձակալության պայմանագրեր և չպահպանելով այդ պայմանագրերի համապատասխան կետի պահանջները, չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը՝ հնարավորություն են ընձեռել վարձակալներին, ինչպես և դեռևս չպարզված այլ անձանց և կազմակերպություններին օգտվել ՓԲԸ-ի կողմից վճարվող էլեկտրաէներգիայից:

Քննության նյութերով՝ սպառված էլեկտրաէներգիայի դիմաց «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի կողմից վճարվել է մոտ 43.2 մլն դրամ, իսկ «Կենտրոնական ավտոկայարան» մասնաճյուղի բնականոն գործունեության համար անհրաժեշտ սպառման էլեկտրաէներգիայից ավելի ծախսածի համար հավաքված առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 21.6 մլն դրամը ՓԲԸ դրամարկղ չի մուտքագրվել և հափշտակվել է:

Նախնական տվյալներով՝ ՓԲԸ «Կենտրոնական ավտոկայարան» մասնաճյուղի նախկին տնօրենը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, Երևանի Իսակովի 6 հասցեի վարչական շենքի երկրորդ հարկում, առանց սահմանված կարգով կնքվող տարածքի վարձակալության պայմանագրի, 2018 թվականի հունվարից ինքնակամ, անհատույց օգտագործման համար մի քաղաքացու տրամադրել է 190 քմ. տարածքով 6 սենյակ, ինչի հետևանքով «Հայավտոկայարան» ՓԲԸ-ին պատճառվել է 6.650 մլն դրամի նյութական վնաս:

Առերևույթ հանցագործության վերաբերյալ նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ /Յուրացնելը կամ վատնելը/ և 308-րդ /Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը/ հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննության համար:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---