Սիրիան հայտնել է, որ Իսրայելը հրթիռակոծել է Հալեպը28 մարտի 2019 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Սիրիական բանակը հայտնել է, որ ՀՕՊ համակարգը մի քանի հրթիռ է վնասազերծել, որոնք արձակվել էին Իսրայելի ինքնաթիռներից Հալեպի արդյունաբերական թաղամասի ուղղությամբ: Այդ մասին հայտնել է Reuters-ը Սիրիայի պետական հեռուստատեսության վրա հղումով: «Իսրայելի ագրեսիան ուղղված էր Շեյխ Նաջար արդյունաբերական գոտում գտնվող մի քանի դիրքերի դեմ, խոցվել է հակառակորդի մի քանի հրթիռ»,-ասվում է սիրիական բանակի հայտարարության մեջ: Ըստ ռազմական փորձագետների, Հալեպը Սիրիայի այն տարածքներից է, որտեղ կան իրանցիներ, որոնք սատարում են սիրիացի աշխարհազորայիններին, գրում է «Վեդոմոստին»: ՀՕՊ համակարգերը գործարկվել են տեղական ժամանակով մոտ 23:00-ին: Գրոհի արդյունքում միայն նյութական վնաս է պատճառվել: Վերջին անգամ Իսրայելի պաշտպանության բանակը գրոհել էր իրանական ուժերին Սիրիայում հունվարի 21-ին, երբ հարվածներ հասցվեցին «Ալ Քուդս» իրանական ստորաբաժանման թիրախներին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |