Օրբելյանն ազատվել է Օպերայի թատրոնի տնօրենի պաշտոնից

Օրբելյանն ազատվել է Օպերայի  թատրոնի տնօրենի պաշտոնից

PanARMENIAN.Net - Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից:

«Ազատության» փոխանցմամբ՝ Օպերայի լրատվական բաժնից տեղեկացրել են, որ Օրբերլյանն ազատվել է պաշտոնից ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի մարտի 28-ի հրամանով:

Օրբելյանը 2016 թվականին նշանակվել էր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, իսկ 2017 թվականի հուլիսին մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հրամանով՝ թատրոնի տնօրեն։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---