Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդին արգելել են 15 տարի պետական պաշտոն զբաղեցնել

Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդին արգելել են 15 տարի պետական պաշտոն զբաղեցնել

PanARMENIAN.Net - Վենեսուելայի Գլխավոր վերահսկիչ վարչության ղեկավար Էլվիս Ամորոսոն իր հրամանով ազատել է Ազգային ժողովի նախագահ Խուան Գաուիդոյին զբաղեցրած պաշտոնից: Նա հավելել է, որ ընդդիմադիր առաջնորդին արգելվում է առաջիկա 15 տարում պետական պաշտոն զբաղեցնել:

Ավելի վաղ Գուադիդոն իրեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ էր հռչակել:

Ամորոսոն կարծում է, որ Գուաիդոն «ստանձնել է պետական պարտավորություններ, որոնց իրավունքը չուներ, և, գործելով օտարերկրյա կառավարությունների հետ, վնաս է հասցրել Վենեսուեալայի ժողովրդին: Բացի այդ, ըստ Ամորոսոյի, նա ներքաշված է նաև կոռուպցիոն գործունեության մեջ:

Գուաիդոն իր հերթին կասկածներ է հայտնել Ամորոսոյի լիազորությունների օրինականության վերաբերյալ, գրում է Deutsche Welle-ն:

Ըստ նրա, Ազգային ժողովը միակ ատյանն է, որը կարող է նշանակել Գլխավոր վերահսկիչ վարչության ղեկավար: Ըստ Գուաիդոյի, Ամորոսոյի հրամանագիրն ուժ չունի: Նա խոստացել է նաև շարունակել պայքարը Մադուրոյի դեմ երկրի փողոցներում: Նա հայտարարել է, որ ապրիլի 6-ին Վենեսուելայում կմեկնարկի «Ազատություն գործողությունը», որի նպատակն է Մադուրոյի պաշտոնանկությունը:

Զանգվածային ակցիաները Վենեսուելայում սկսվել են հունվարի 21-ին: Ըստ ոչ կառավարական կազմակերպությունների, այս ընթացքում երկրում ձերբակալվել է 791 մարդ, զոհվել է 29-ը: Բողոքի ակցիաների ֆոնին երկրի ընդդիմադիր խորհրդարանի նախագահ Խուան Գուաիդոն, ԱՄՆ աջակցուևթյամբ, իրեն է հռչակել երկրի նախագահ:

ԱՄՆ-ն և Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասը ճանաչել է նրան որպես օրինական ղեկավար: Կատարվող իրադարձությունները հակասահմանադրական է համարում Ռուսաստանը: Մադուրոյին աջակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Էրդողանը:Մադուրոն մտադիր չէ հեռանալ Վենեսուելայինախագահի պաշտոնից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---