Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնին 4 թեկնածու է հավակնում

Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնին 4 թեկնածու է հավակնում

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնին 4 թեկնածու է հավակնում:

Գործող վարչապետ Թերեզա Մեյի հրաժարականից հետո պաշտոնին հավակնող հիմնական թեկնածուները կլինեն ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոնը, ԱԳ գործող նախարար Ջերեմի Հանթը, Brexit-ի գծով նախկին նախարար Դոմինիկ Ռահաբը և շրջակա միջավայրի, պարենամթերքի և գյուղատնտեսության նախարար Մայքլ Գոուվը, գրում է Lenta.ru-ն Financial Times-ի վրա հղումով:

Նշվում է, որ վերջինիս սատարում են պահպանողականները, որոնք կողմ են ԵՄ-ից դուրս գալուց հետո Եվրոպայի հետ պրագմատիկ հարաբերություններին: Ըստ բուքմեյքերների, հաղթելու ամենամեծ շանսն ունի Գոուվը: Իսկ Հանթը համարվում է աառավել չափավոր թևի ներկայացուցիչ:

Պարբերականը պնդում է, որ հրաժարական տալու Մեյի խոստումից հետո վարչապետի պաշտոնի համար «դաժան պայքար է» սկսվելու:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ մոտ ապագայում: Նա պատրաստ է հեռանալ կառավարության ղեկավարի պաշտոնից Մեծ Բրիտանիայի և Եվրամիության ապագա հարաբերությունների վերաբերյալ բանակցությունների մեկնարկից առաջ: Այդ մասին Մեյն ասել է պահպանողական կուսակցությունից խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպմանը:

Մեյն արդեն մի քանի ամիս է պայքարում է, որ խորհրդարանը հավանություն տա Brexit-ին, որը համաձայնեցված է Եվրահանձնաժողովի հետ: Բրիտանական խորհրդարանն արդեն 2 անգամ մերժել է այն: Մի շարք պահպանողական պատգամավորներ, որոնք դեմ են քվեարկել, պատրաստակամություն են հայտնել հավանություն տալու, եթե Մեյն առաջիկայում հեռանա պաշտոնից:

Մարտի 27-ին Համայնքների պալատը ԵՄ-ից դուրս գալու 8 այլընտրանքային առաջարկ է քննարկել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---