Ապրիլի 1-ից թռիչքները «Զվարթնոցում»՝ միայն երեկոյան. $12 մլն-ով կոնորգվի վազքուղին

Ապրիլի 1-ից թռիչքները «Զվարթնոցում»՝ միայն երեկոյան. $12 մլն-ով կոնորգվի վազքուղին

PanARMENIAN.Net - «Զվարթնոց» օդանավակայանը պատրաստվում է $12մլն ներդրում իրականացնել և վերանորոգել օդանավակայանի վազքուղին` այն համապատասխանեցնելով միջազգային լավագույն ստանդարտներին:

Վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 1-ից և կտևեն շուրջ 45 օր: Աշխատանքների ընթացքում օդանավակայանում թռիչքներ կիրականացվեն միայն երեկոյան 21:00-ից, մինչև առավոտյան 09:00, հայտնում է «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը:

Օդանավակայանի վազքուղին ունի 3850 մ երկարություն և 56 մ լայնություն: Այն կառուցվել է դեռևս 1963-ին և մինչ օրս մի քանի անգամ նորոգվել և ուժեղացվել է: Վերջին անգամ վազքուղու նորոգման աշխատանքներն իրականացվել են 2003-2004թթ:

Հաշվի առնելով վազքուղու փաստացիվի ճակը, անհրաժեշտություն է առաջացել իրականացնել ծածկույթի վերանորոգման մասշտաբային աշխատանքներ:

Վազքուղու ծածկույթի նորոգումը ներառում է ասֆալտբետոնե ծածկույթի ֆրեզում, փոսային նորոգում, ճաքերի մաքրում և լցում հերմետիկով, գեոցանցի տեղադրում ճաքերի հատվածում, ասֆալտբետոնե ծածկույթի իրականացում և այլն:

Աշխատանքների իրականացման ընթացքում վազքուղու կենտրոնական մասի ապամոնտաժվող լուսատեխնիկական համակարգը փոխարինվելու է նորով: Նոր LED համակարգը համապատասխանում է ժամանակակից միջազգային լավագույն չափանիշներին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---