Օրբելյանը դատարան կդիմի. Նազենի Ղարիբյանն արդեն 9 ամիս փորձում է այնպես անել, որ հեռանամ

Օրբելյանը դատարան կդիմի.  Նազենի Ղարիբյանն արդեն 9 ամիս փորձում է  այնպես անել, որ հեռանամ

PanARMENIAN.Net - Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և արդեն նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանը հայտնել է, որ դիմելու է դատարան, քանի որ ազատման հիմքերն անօրինական են։

Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի 2019 թ. մարտի 28-ի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից։

«Նազենի Ղարիբյանը որոշել է, որ ինձ ոչ լեգիտիմ են նշանակել այս պաշտոնում։ նա կարծում է, որ պետությունը իրավուքն չուներ ինձ նշանակել 1,5 տարի առաջ։ Նա անձամբ է այդպես կարծում»,- լրագրողների հետ ճեպազրուցում ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Օրբելյանի խոսքով, ինքը նախապես տեղեկացված չի եղել այդ որոշման մասին։ Հարցին, թե շարունակելո՞ւ եք մնալ օպերային թատրոն գեղարվեստական ղեկավարի պաշտոնում, նա պատասխանել է. «Ես այստեղ եմ, ես մնում եմ։ Դեռ այստեղ եմ որպես գեղարվեստական ղեկավար»։

Օրբելյանը նշել է, որ Նազենի Ղարիբյանն արդեն 9 ամիս փորձում է այնպես անել, որ հեռանա, առաջարկել է հեռանալ, ինքն ասել է՝ ոչ։

Օրբելյանն նշել է, որ թատրոնի դերասաններն ասել են, որ Ղարիբյանին մարտի 30-ին ժամը 16։00-ին հրավիրում են կոլեկտիվի հետ հանդիպման։ Նրանց խոսքով, այս ամիսների ընթացքում նա որևէ անգամ չի հանդիպել թատրոնի կոլեկտիվի հետ, հրավիրել են ներկայացումների պրեմիերաների, երեբք չի եկել։ Թատրոնի դերասանները ցանկանում են իմանալ, թե ինչի հիման վրա են ազատել Օրբելյանին թատրոնի տնօրենի պաշտոնից։

«Մեկ-երկու հոգու ամբիցիաների պատճառով չի կարող տուժել մի ամբողջ կոլեկտիվ»,- ընդգծել է թատրոնի դերասանուհիներից մեկը։

Նա կարծում է, որ նման վերաբերմունքն անձնավորված է, քանի որ այն, ինչ կատարվել է թատրոնում Օրբելյանի տնօրեն լինելու ընթացքում, երբեք չի կատարվել՝ հետաքրքիր հանդիպումներ դրսից հրավիրված հայտնի մասնագետների հետ, պրեմիերաներ, հիմնականում հենց մաեստրոյի կողմից ֆինանսավորված կամ նրա կողմից հայթայթված գումարով։

Մշակույթի նախարարությունից Panorama.am-ին ներկայացնելով Կ. Օրբեկյանին թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու հիմքը՝ մեջբերել էին Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենքի 15-րդ հոդվածը, ըստ որի՝ ՊՈԱԿ-ի տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, մինչդեռ Կոնստանտին Օրբելյանը բացի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենից նաև գեղարվեստական ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում։

Կոնստանտին Գարիի Օրբելյանը 2016 թվականին նշանակվել էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, իսկ 2017 թվականի հուլիսին մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հրամանով թատրոնի տնօրեն։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---